Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթներով, 76-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով, 45-րդ կետ բ)ենթակետով, 46.2 կետի ա)ենթակետով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0042 վկայականը և <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2022թվականի մայիսի 27-ի N 2419 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գորկու փողոց 9/3 հասցեում գտնվող 08-002-0040-0222 կադաստրային ծածկագրով, 0.00065հա մակերեսով բնակավայրերինպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը տրամադրել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բնակչությանըմամուլիմիջոցներովապահովելուևսպասարկելունպատակով,վարձակալության 3 (երեք) տարի ժամկետով՝ հասարակական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Հողամասի վարձակալության տարեկան վճար սահմանել՝ 20400/քսան հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ: