Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմինե Հովհաննեսի Նազարյանի 2022 թվականի նոյեմբերի 07-ի N 5323 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Փանիկ գյուղի բնակիչներ Գագիկ Ալեքսանի Նազարյանին (ծնված 1965 թվականի օգոստոսի 08-ին), Արմինե Հովհաննեսի Նազարյանի (1972 թվականի հունվարի 21-ին) և Հեղուշ Գաբրիելի Գարսանցյանին (ծնված 1937 թվականի փետրվարի 20-ին) պատկանող 2003թվականի նոյեմբերի 03-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 1353711/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Փանիկ գյուղի հողամասին և անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Փանիկ 1-ին փողոց 17 բնակելի տուն հասցեն: