Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի 2023 թվականի բյուջեի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի ,,Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ’’ (4239) հոդվածում նախատեսված գումարից՝ 16000000 /տասնվեց միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ և ,,Հատուկ նպատակային այլ նյութեր,, (4269) հոդվածում նախատեսված գումարից՝ 8000000 /ութ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ, կատարել հատկացումներ հետևյալհամայնքայինմիջոցառումներիիրականացմանը.
1) Բանակի օր (հունվարի 28)
2) Զորակոչի կազմակերպման համար
3) Տյառնընդառաջի տոն -(փետրվար)
4) Տուֆաշխարհի ձմեռ -(փետրվար)
5) Կանանց միջազգային օր (մարտի8)
6) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ապրիլի 24)
7) Քաղաքացու օր (ապրիլի 30)
8) Հաղթանակի և խաղաղության տոն (մայիսի 9)
9) Հանրապետության տոն (մայիսի 28)
10) Երեխաների իրավունքների պաշտպանության օր (հունիսի 1)
11) Երիտասարդների օր (օգոստոսի 12)
12) Կայուն էներգիայի օրեր
13) Անկախության օր (սեպտեմբերի 21)
14) Տարեցների օր (հոկտեմբերի 1)
15) Ուսուցչի օր-(հոկտեմբերի 5)
16) Քաղաքի օր (հոկտեմբեր)
17) Ամանոր (դեկտեմբերի 31)
18) Վարդավառի տոն
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանհաջորդող օրվանից: |