Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Հակոբյան փողոց N36/1 հասցեում գտնվող «Արթիկի թիվ 3 մանկապարտեզ» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանայան փողոց 1-Ին նրբանցք N 5 հասցեում գտնվող «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի վերանորոգման, տարածքների բարեկարգման, խաղահրապարակների և պարիսպների կառուցման աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգը հրատապ ճանաչելու և գնման ընթացակարգի աշխատանքների կազմակերպմանը համաձայնություն տալու մասին
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 235-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություն /Այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից հատկացումներ կատարելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություն /Այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից հատկացումներ կատարելու մասին։ |