Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվել է Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում իրականացնել բժշկական կենտրոնի կառուցում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի սեփականությունը հանդիսացող Ալիխանյան Եղբայրներ փողոց 3 հասցեում գտնվող 08-002-0068-0008 կադաստրային ծածկագրով, 1,0հա մակերեսով հողամասում բժշկական կենտրոնի կառուցման համար: |