Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 102-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 33-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 160-Ա որոշման հավելված 33-ի 6-րդ կետում  «Հաստիք» սյունակում  «Բանվոր` կանաչապատման, բարեկարգման և սանմաքրման գծով» բառերի փոխարեն գրել  «Բանվոր` կանաչապատման, բարեկարգման,  սանմաքրման և ջրագծերի սպասարկման գծով» բառերը, «Աշխատողների քանակը» և «Դրույք» սյունակներում «14» թվի փոխարեն գրել «20» թիվը, իսկ «Աշխատավարձի չափը» սյունակում «2380000» թվի փոխարեն գրել «3400000» թիվը։
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը  հաստատելու մասին» թիվ 160-Ա որոշման հավելված 33-ի «Ընդամենը» տողում «Հաստիք» սյունակում  «71» թվի փոխարեն գրել «77» թիվը, «Դրույք» սյունակում  «61,5» թվի փոխարեն գրել «67,5» թիվը, «աշխատավարձի չափը» սյունակում «8622187.5» թվի փոխարեն գրել «9642187,5» թիվը։
  3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner