Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 5-րդկետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդհոդվածի  1-ին, 4-րդև 6-րդմասերով, «ՀայաստանիՀանրապետությանբյուջետայինհամակարգիմասին»ՀայաստանիՀանրապետությաօրենքի 29-րդհոդվածի 1-ին, 4-րդև 5-րդմասերով, «Նորմատիվիրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ինկետով, 34-րդհոդվածի 1-ին, 2-րդև 3-րդմասերով,  ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝ 

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի  մարզի  Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին»  թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում  կատարել  հետևյալ փոփոխությունները.

1)Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «29774200 քսանինը միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «30017800 երեսուն միլիոն տասնյոթ հազար ութ հարյուր» թվով և բառերով: /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ և Հայրենյաց բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի հեղինակային հսկողության ծառայություն` համայնքի բյուջեից հատկացում 40% - 243600 /երկու հարյուր քառասուներեք հազար վեց հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ/:

2) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտականծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «4350000 չորս միլիոն երեք հարյուր հիսուն հազար» թվով և բառերով:  /«Արթիկ համայնքի «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ», «Փոքր Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Մեծ Մանթաշի նախադպրոցական ուսումնական հաստատություն», «Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն»  համայնքային  ոչ  առևտրային  կազմակերպությունների կապիտալ  վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայություններ/:

3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում գրված «14000000 տասնչորս միլիոն» թիվը և բառերը փոխարինել «18000000 տասնութ միլիոն» թվով և բառերով: /Արթիկ համայնքի բնակավայրերի վարչական կենտրոնների համար գույքի ձեռքբերում - 4000000 (չորս միլիոն)/ Հայաստանի Հանրապետության դրամ/:

4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «4000000 չորս միլիոն»թվով և բառերով: /Արթիկ համայնքի բնակավայրերի վարչական շենքերի վերանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայություններ/:

5) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «510089200 հինգ հարյուր տաս միլիոն ութսունինը հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «497495600 չորս հարյուր իննսունյոթ միլիոն չորս հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր» թվով և բառերով:

6)Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «12593600 տասներկու միլիոն հինգ հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner