Այսօր: Ուրբաթ, 12 Հուլիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ, ԼՈՒՍԱԿԵՐՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-048-0105-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 1 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՈՐՈՇԻ ԱՂԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղի բնակիչ Գրիգոր Որոշի Աղեկյանը 2023 թվականի հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին, իր հոր Որոշ Աղեկյանի մահից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը (կնքված 10.12.2007 թվականին,  սեղանամատյան 3308) իր կողմից  շարունակելու խնդրանքով:

Գրիգոր Որոշի Աղեկյանը հանդիսանում է Որոշ Աղեկյանի իրավահաջորդը` համաձայն 2019 թվականի մայիսի 2-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1367 վկայագրի, որով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իրավունքները ներառված է ժառանգական գույքի կազմում: 

Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով  Գրիգոր Որոշի Աղեկյանը հուլիսի 13-ին թիվ 4528 դիմումով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Լուսակերտ գյուղում գտնվող 08-048-0105-0001 կադաստրային ծածկագրով, 1 /մեկ/ հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ Որորշ Աղեկյանի հետ 10.12.2007 թվականին կնքվածթիվ 3308 վարձակալության պայմանագիրը  շարունակել նրա ժառանգ Գրիգոր Որոշի Աղեկյանի  հետ:

2.    ՊայմանագիրըԳրիգոր Որոշի Աղեկյանի հետ շարունակել առանց պայմանագրի պայմանների փոփոխության:

3.    Գրիգոր Որոշի Աղեկյանի հետ կնքել համաձայնագիր վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Որոշի Աղեկյանին իրազեկման  օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner