Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ՄԱԹԵՎՈՍԻ ՄԱԹԻԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչՌաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի (ծնված 1954 թվականի հունիսի 17-ին)2022 թվականի օգոստոսի 11-ին N 3582 դիմումը:

    Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի   Արթիկ համայնքի Արթիկ քաղաքիհյուսիս-արևելյան  թաղամասում նո.1 կվարտալի նո.13  հասցեում գտնվող 08-002-0079-0009 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,08213 հա, որից  0,0660 հա մակերեսով հողամասը Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,01613հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:  

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /1978 թվականի մայիսի 17-ի Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի  N9/ և Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 22-րդ և 24-րդ կետերով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և  53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Արթիկ քաղաքի հյուսիս-արևելյան  թաղամասում նո.1 կվարտալի նո.13   հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Շիրազի փողոց 3բնակելի տուն:         

    2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքԻ  Շիրազի փողոց 3հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0660 հա մակերեսով հողամասին կից 0,01613  հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,08213 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող  շենք-շինությունների  նկատմամբ:

   3.Հողամասում 2001 թվականից հետո կառուցված շենք-շինությունները ճանաչել ինքնակամ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի  քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Մաթևոսի Մաթիլյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner