Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2022թվականի հունիսի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 11-րդ փողոց 3 հասցեի բնակելի տանը կից հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Ավագ Զավուրբեկի Եղոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 500-Ա որոշման մեջ <<Ավագ Զավուրբեկի Եղոյան>>-ի փոխարեն ավելացնել և գրել նաև հետևյալ անուն ազգանունները՝ <<Ավագ Զավուրբեկի Եղոյան, Սալվի Գարգանովի Եղոյան և Հերիքնազ Ավագի Եղոյան>>: