Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ

Թույլտվությունների տրամադրում
Համայնքի տարածքում տարատեսակ գործունեություն իրականացնելու թույլտվությունների տրամադրում
Ծառայություններ
ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում համայնքի խորհրդանիշերը օգտագործելու համար թույլտվության նպատակով:

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգին համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու նպատակով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ճարտարապետաշինարարական նախագծերը համաձայնեցնելու նպատակով:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) համար:

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման նպատակով:

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառաությունը տրամադրվում է օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվություն տալու նպատակով:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Համայնքի ղեկավարի կողմից տրվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ):

ՀԱՄԱՅՆՔՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է քաղաքային բնակավայրի տարածքում համաքաղաքային կանոններին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվություն տալու նպատակով:

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ (ՎԵՐՆԻՍԱԺՆԵՐԻՆ) ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգով կազմակերպված տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց թույլտվություն տալու նպատակով:

ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով:

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսի ծառայություն կազմակերպող իրավաբանական և ֆիզիկական անձանց` մարդատար տաքսիների ծառայություն իրականացնելու համար թույլտվություն տալու նպատակով:

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner