ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16
ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ
օպերատիվհարցերովխորհրդակցության
09.06.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի:
Օրակարգ`
1. Նախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարման և ընթացիկաշխատանքայինհարցերիմասին:
2. Արթիկի թիվ 1 նախակրթարանում ներառական կրթությամբ խումբ բացելու մասին.
3. Արթիկում անտառատունկի ծրագրի իրականացման մասին.
4. Եկամուտներիհաշվառմանևհավաքագրմանմասին:
5. Քաղաքի բարեկարգման և աղբահանության կազմակերպման մասին:
Ընթացիկ հարցեր
1-ինհարցիվերաբերյալ`
Քաղաքապետնանդրադարձավնախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարմանը:
Մանսավորապես`
1.1 Քաղաքապետը դրական գնահատական տվեց Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը, սակայն կրկին անգամ նշեց միջոցառումների լուսաբանման բացը:
1.2 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց շինարարություն կատարող առանձին քաղաքացիների կողմից շին.աղբի կուտակումների վերացման ուղղությամբ իր հանձնարարականի թերակատարման վերաբերյալ և պահանջեց Ա.Խաչատրյանից խնդիրները կարգավորել պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում:
1.3 Քաղաքապետը պահանջեց Ա.Խաչատրյանից այսօր ևեթ ուղարկել Քաղաքային տնտեսության բաժնի աշխատակցին ապօրինի շին.աշխատանքներ իրականացնողներին պարտադրելու համապատասխանեցնել շին.կառույցները սահմանված նորմերին:
Ա.Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմվել են համապատասխան ծանուցագրեր:
Քաղաքապետը հանձնարարեց դրանից անմիջապես հետո անցնել օրենքով սահմանված տուգանքների կիրառմանը:
1.4 Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ քաղաքում ջրագծերի վերանորոգում իրականացնող շինարարական կազմակերպությունից համապատասխան փաստաթղթերը վերցվել են և առաջարկվել է լրամշակում կատարել:
2-րդհարցիվերաբերյալ`
Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին ընդունել ի կատարում Արթիկի թիվ 1 նախակրթարանում ներառական կրթությամբ խումբ բացելու հարցը:
3-րդհարցիվերաբերյալ`
Քաղաքապետը տեղեկացրեց, որ Շիրակի մարզպետարանի կողմից վերահաստատվել է Արթիկում անտառատունկի ծրագրի իրականացումը, ինչի վերաբերյալ հանձնարարեց Ա.Խաչատրյանին հստակեցնել 10հա ոռոգվող տարածքի վայրը:
4-րդհարցիվերաբերյալ`
ԵկամուտներիհաշվառմանևհավաքագրմանբաժնիպետԿ.Բիչախչյանի ներկայացրեց եկամուտներիհավաքագրման ուղղությամբ կատարած աշխատանքները` նշելով, որ աշխատանքները կատարվում են առաջընթաց տեմպերով: Նա տեղեկացրեց, որ ֆիզիկական անձանց` 20 հազար ՀՀ դրամ և ավելի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ 36 ծանուցագիր է կազմվել և հանձնվել Ընդհանուր բաժին, իսկ այսօրվանից աշխատանքներ են տարվելու իրավաբանական անձանց ծանուցագրերի կազմման ուղղությամբ:
Քաղաքապետը հարցրեց Ն.Գարեգինյանին դատական կարգով գռնագանձման ենթակա գումարների մուտքերի վերաբերյալ: Ն.Գարեգինյանը պարտավորվեց տեղեկանալ կատարողական վարույթի ընթացքի վերաբերյալ և զեկուցել քաղաքապետին:
Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտ է ապահովել արտերկրում գտնվող քաղաքացիների համար գույքահարկի վճարման հարմար մեխանիզմներ:
Ա.Վարդանյանն առաջարկեց միջնորդությամբ դիմել լիազոր մարմիններ` գույքահարկի բազայում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
5-րդհարցիվերաբերյալ`
Սիզամարգերի բարեկարգման վերաբերյալ քաղաքապետի հարցին` Գ.Ղուլիջօղլյանը պատասխանեց, որ աշխատանքները կավարտվեն ընթացիկ շաբաթվա մեջ:
Նշելով, որ օպերատորի կողմից աղբավայրի վիճակի կարգավորման և աղբամանների վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով հետաձգելու վերաբերյալ 10-օրյա պարապուրդի ժամկետը լրացել է` քաղաքապետը հանձնարարեց Գ.Ղուլիջօղլյանին հարցը վերցնել խիստ հսկողության տակ և ապահովել քաղաքապետի վերոնշյալ հաձնարարականի կատարումը:
Ընթացիկ հարցեր
Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանից կարգավորել բաժնի 1-ին կարգի մասնագետի բացակայությամբ առաջացած աշխատանքի խաթարումները, ինչի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն: |