Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 10/03/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 08
Բովանդակություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 08
Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքապետի մոտ
օպերատիվ հարցերով խորհրդակցության
10.03.2014թ. կայացավ Արթիկ համայնքի` օպերատիվ հարցերով խորհրդակցությունը` նախագահությամբ քաղաքապետ Ա.Աբրահամյանի:
Օրակարգ`
1. Նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքային հարցերի մասին:
2. ՀՈԱԿ-ների խնդիրների մասին:  
3. Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանի ամենշաբաթյա հաշվետվությունը եկամուտների հավաքագրման մասին:
4. Քաղաքային սպորտլանդիայի կազմակերպման և անցկացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Ընթացիկ հարցեր
                       
1-ին հարցի վերաբերյալ`
Քաղաքապետն անդրադարձավ նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարմանը:
1.1 Քաղաքապետը տեղեկացավ քաղաքի սեզոնային բարեկարգման ուղղությամբ կատարված նախապատրաստական աշխատանքների մասին:
Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ կազմված է ժամանակացույց, բարեկարգման և սանիտարական մաքրման ենթակա քաղաքային տարածքները բաժանված են հատվածների: Գ.Ղուլիջօղլյանն ավելացրեց, որ նախատեսել է պայմանավորվածություն ձեռք բերել համատիրությունների կառավարիչների հետ` համատիրության անդամներին քաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավելու վերաբերյալ:
Քաղաքապետը հանձնարարեց Գ.Ղուլիջօղլյանին նախապատրաստել և իր ստորագրությանը ներկայացնել համապատասխան գրություններ` ուղղված քաղաքի սեզոնային բարեկարգմանը մասնակից հիմնարկներին և կազմակերպություններին:
Քաղաքապետը հանձնարարեց Գ.Ղուլիջօղլյանին նախնական պայմանավորվածություն ձեռք բերել քաղաքի սեզոնային բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի սեփականատերերի հետ:
1.2 Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին ուսումնասիրել «Ստեկլոմաշ» թաղամասում խաղահրապարակի նախագիծը և «Լմբատ» թաղամասում խաղահրապարակի և մարզահրապարակի համար նախանշած տարածքների սեփականատիրոջ հստակեցման հարցը:
1.3 Քաղաքապետը տեղեկացավ Արթիկում Ֆրանկաֆոնիայի օրերի կապակցությամբ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ` նշելով որ երաժշտական դպրոցն արդեն իրեն ներկայացրել է նախապատրաստած համարները և որ ինքը գոհ էր կատարված աշխատանքի ադյունքներից:
Մ.Կիկոյանը տեղեկացրեց, որ մասնակից բոլոր օղակները` դպրոցները, լեզվի կենտրոնը, երաժշտական դպրոցը, պատրաստ են` բացառությամբ քաղաքային մշակույթի տան, որի աշխատանքներն ընթացքի մեջ են:
2-րդ հարցի վերաբերյալ`
Քաղաքապետը տեղեկացավ  ՀՈԱԿ-ների գործունեության բնականոն ընթացքը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ:
Հ.Գասպարյանը նշեց, որ նախակրթարանների հիմնական խնդիրներից են կոմունալ-կենցաղային պայմանները, գույքի և շենքերի մաշվածությունը` մանրամասնելով դրանք: Հ.Գասպարյանն ավելացրեց, որ նշված խնդիրները կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում:
Քաղաքապետը դժգոհեց խնդիրների վերաբերյալ համապատասխան ընթացակարգով գործողություններ չձեռնարկելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի աուդիտի բաժնի պետ Ա.Գրիգորյանը նշեց, որ նախակրթարանների տնօրեններից ոչ մեկն իրենց կողմից լրացված «Ռիսկերի գնահատման» թերթիկում չի արձանագրել նշված խնդիրները:
Քաղաքապետը գնահատեց նախակրթարանների խնդիրները որպես առաջնահերթ լուծում պահանջող և հանձնարարեց Հ.Գասպարյանին տեղեկանալ նախակրթարանների վարիչներից իրենց նախակրթարանների հիմնական խնդիրների և դրանց լուծման արժեքի վերաբերյալ:
3-րդ հարցի վերաբերյալ`
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանը ներկայացրեց տեղեկատվություն եկամուտների հավաքագրման և ժամկետանց ֆինանսական պարտավորություններ ունեցող անձանց հետ տարված աշխատանքների մասին ` մեկշաբաթյա կտրվածքով: Կ.Բիչախչյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման պլանը ներկա դրությամբ կատարված է 117%-ով, և ներկայացրեց ցուցանիշները թվային արժեքներով: Նա նշեց, որ ծանուցմամբ սահմանված ժամկետները մոտենում են ավարտին, որից հետո իրավաբանի հետ կիրականացվեն գումարների գանձմանն ուղղված հաջորդ քայլերը: Ծանուցված պարտապաններից մի քանիսը ներկայացել են քաղաքապետարան, և նրանց հետ կնքվել են վճարման ժամանակացույցներ:
Քաղաքապետը կարևորեց ոչ հարկային եկամուտների` վարձակալական վարձավճարների և աղբահանության վճարների հավաքագրման պլանային ցուցանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների ակտիվացման հարցը:
Կ.Բիչախչյանը նշեց, որ գույքահարկի գծով խոշոր պարտապանների հետ բաժնի աշխատանքների  ավարտից հետո նույն գործընթացն իրականացվելու է փոխադրամիջոցների գծով խոշոր պարտքեր ունեցողների նկատմամբ:
Քննարկվեցին հարցեր` կապված գույքահարկի բազայի կարգավորման և աղբահանության վճարների բազաների ձևավորման վերաբերյալ:
4-րդ հարցի վերաբերյալ`
Քաղաքապետը տեղեկացավ ՀՈԱԿ-ներում քաղաքային սպորտլանդիայի կազմակերպման և անցկացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հ.Գասպարյան տեղեկացրեց, որ ՀՈԱԿ-ներում քաղաքային սպորտլանդիայի նախախատրաստական աշխատանքներն ընթանում են նորմալ տեմպերով:
Քաղաքապետը նշեց, որ անձամբ ներկա է գտնվելու միջոցառումներին և հանձնարարեց Հ.Գասպարյանին աջակցել միջոցառումների նախապատրաստմանը և ապահովել մասնակիցներին անհրաժեշտ բոլոր պարագաներով:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner