ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 14
ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ
օպերատիվհարցերովխորհրդակցության
12.05.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի:
Օրակարգ`
1. Նախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարման և ընթացիկաշխատանքայինհարցերիմասին:
2. Քաղաքում սեզոնային բարեկարգման աշխատանքների մասին.
3. Փոսալցումների աշխատանքների կազմակերպման ընթացակարգային հարցերի մասին.
4. Խմելուջրագծերիվերանորոգման աշխատանքներին քաղաքապետարանի մասնակցության մասին.
5. Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների մասին.
6. ՀՈԱԿ-ների հետ կապված` քաղաքապետարանին վերաբերող առանձին գործառույթների իրականացման մասին.
1-ինհարցիվերաբերյալ`
Քաղաքապետնանդրադարձավնախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարմանը:
Մանսավորապես`
1.1 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց Քաղաքային տնտեսության բաժնի գործավարությունը Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով չիրականացնելու կապակցությամբ և հանձնարարեց Ա.Խաչատրյանին կարգավորել աշխատանքները սեղմ ժամկետում կամ ներկայացնել աշխատանքների ձախողման պատճառները:
1.2 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխանցման ենթակա առանձին գործառույթների ցանկի անպատրաստության վերաբերյալ և հանձնարարեց Ա.Կնյազյանին քաղաքապետարանից տրվող տեղեկանքների վերաբերյալ դիմումներն այսուհետ վերահասցեավորել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
2-րդհարցիվերաբերյալ`
Քաղաքապետը տեղեկացավ քաղաքում սեզոնային բարեկարգման աշխատանքների ընթացքի, դրանցում քաղաքում գործող պետական, համայնքային և մասնավոր կազմակերպությունների մասնակցության, կանաչապատման աշխատանքների, մասնավորոպես` սիզամարգերի և նոր տնկիների խնամքի աշխատանքների վերաբերյալ:
Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ խոշոր ծավալի աղբը քաղաքից հեռացվել է, մնացել է հեռացնել ավելի փոքր ծավալի աղբի կուտակումները, որոնց տեղերը հաշվառված են: Այս աշխատանքները կկատարվեն առաջիկա 2 օրում: Նա նշեց նաև, որ համայնքային ոչ առևտրային բոլոր կազմակերպությունները, դպրոցները և «Վակուումային էլեկտրովառարանների գործարան» ԲԲԸ-ը կազմակերպել և անցկացրել են շաբաթօրյակներ: Գ.Ղուլիջօղլյանը տեղեկություն չուներ միայն քաղաքային մարզադաշտի տարածքում շաբաթօրյակի անցկացման մասին:
Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին Քաղաքային տնտեսության բաժնի կողմից կազմակերպել շրջայց և ուսումնասիրել սեզոնային բարեկարգման համաքաղաքային աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի գրությանը համապատասխան քաղաքում գործող մասնավոր կազմակերպությունների կողմից իրենց հարակից տարածքներում շաբաթօրյակների անցկացման արդյունքները:
Շարունակելով սեզոնային բարեկարգման համաքաղաքային աշխատանքների թեման` քաղաքապետը հատուկ ընդգծեց, որ բարեկարգման աշխատանքները կանաչապատումից և աղբի տեղափոխումից բացի ենթադրում են նաև քաղաքի ճարտարապետական միջավայրը խաթարող տարրերի վերացումը, այդ թվում` անօրինական կառույցների և գովազդի:
Քաղաքապետը կրկին անգամ նշեց, որ քաղաքի ճարտարապետական և գեղագիտական տեսքի խաթարման փաստերը պետք է արձանագրվեն և դրանց վերաբերյալ ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին այսօր ևեթ ցուցադրական կերպով իրականացնել Բաղրամյան փողոցի մայթի վրա անօրինական կառուցված աստիճանների ապամոնտաժումը:
Քննարկվեց նաև սիզամարգերի խնամքի իրականացման համար անհրաժեշտ սարքավորման ձեռքբերման հարցը:
3-րդհարցիվերաբերյալ`
Քննարկվեցին փոսալցումների աշխատանքների կազմակերպման ընթացակարգային հարցեր:
4-րդհարցիվերաբերյալ`
Քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը պետք է ապահովի իր մասնակցությունը քաղաքում իրականացվող խմելուջրագծերիվերանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ընթացքում քանդվում են փողոցների ասֆալտե ցածկույթը, որը ենթակա է վերանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպության կողմից, ուստի քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին չափագրել փողոցների վերականգնման ենթակա հատվածքների մակերեսը:
5-րդհարցիվերաբերյալ`
Մայիսյան տոներին նվիրված համաքաղաքայինմիջոցառումների կազմակերպման և անցկացման որակը քաղաքապետը գնահատեց որպես ցանկալի որակին չհամապատասխանող: Քաղաքապետը նշեց, որ միջոցառման պարտադիր բաղադրիչներից են նաև դրա մասսայականությունը և դիտարժանությունը, որը պետք է ապահովել:
Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտություն է հասունանացել համաքաղաքային միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը հանձնարարել համապատասխան հանձնաժողովին:
Քաղաքապետն ավելացրեց, որ կարևոր է նաև միջոցառումների լուսաբանումը` որպես քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ հանրության համար տեղեկատվության ապահովման ձև: Այս խնդրի առնչությամբ քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի լրատվութական աշխատանքներից: Քաղաքապետը նշեց, որ բավարար չեն քաղաքապետարանի պաշտոնական և ոչ պաշտոնական կայքերի վարման աշխատանքները, և հանձնարարեց Կ.Մկրտչյանին բացատրել համապատասխան աշխատակցին այս աշխատանքների էությունը :
6-րդհարցիվերաբերյալ`
Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին տեղեկացնել իրեն ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ավարտման և կենսաթոշակի անցնելուց առնվազն 1 շաբաթ առաջ` հանձնարարականի հսկողությունը դնելով Կ.Մկրտչյանի վրա:
Քաղաքապետը հանձնարարեց Ա.Գրիգորյանին ՀՈԱԿ-ների ղեկավարների կողմից համատեղ աշխատանքի ընթացքում կամայական դրսևորումների և նրանց հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում` գործել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համաձայն: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Գրիգորյանին ավարտել թիվ 3 նախակրթարանում անցկացվող աուդիտորական ուսումնասիրությունները:
Քաղաքապետը հանձնարարեց Կ.Մկրտչյանին ընթացք տալ Վ.Սամուելյանի անվան մշակութի տան աշխատակիցների միջև անախորշության լուծման վերաբերյալ իր հանձնարարականին` առաջին հերթին խնդրի մասնակիցներից գրավոր բացատրություններ վերցնելով:
Քաղաքապետն իր խստագույն դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի առանձին աշխատակիցների կողմից հանձնարարականների թերակատարման, դրանց ժամկետների խախտման վերաբերյալ: Քաղաքապետն ընդգծեց, որ իր կողմից հնչեցրած անհանգստությունները քննարկվող խնդիրների վերաբերյալ պետք է ընդունվեն ի կատարումն ոլորտի պատասխանատուների կողմից և զեկուցվեն արդյունքների մասին: Քաղաքապետն նշեց նաև, որ ոլորտի պատասխանատուները պետք է տիրապետան իրենց ոլորտի խնդիրներին և լուծում տան դրանց աշխատանքային կարգով` չսպասելով քաղաքապետի մոտ դրա հատուկ բարձրաձայնմանը: |