Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06062022-08-0015 վկայականը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Աբովյան փողոց 6/7 հասցեում գտնվող 0.0255հա մակերեսով հողամասը` /կադաստրային ծածկագիր 08-002- 0040-0218/:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 5000(հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |