Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Արթուր Սոկրատի Ալոյանը, իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 12.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0040-0214 կադաստրային ծածկագրով 0.00061 հեկտար մակերեսովհողամասիուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված 12.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /քաղաք՝ Արթիկ/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-002-0040-0214 կադաստրային ծակագրով 0.00061 հեկտար մակերեսովհողամասը (վկայական N 23032022-08-0047, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Գորկու փողոց 3/8) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Արթուր Սոկրատի Ալոյանին (նույնականացման քարտ՝ N 005650395, տրված՝ 11 հոկտեմբերի 2017թվականի 028-ի կողմից):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: