Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթներով, 76-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով, 45-րդ կետ բ)ենթակետով, 46.2 կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2022 թվականի հուլիսի 8-ի N 08072022-08-0047 վկայականը և <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2022թվականի մայիսի 27-ի N 2419 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 8/12 հասցեում գտնվող 08-002-0070-0010 կադաստրային ծածկագրով, 0,00065հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը տրամադրել <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում բնակչությանը մամուլի միջոցներով ապահովելու և սպասարկելու նպատակով, վարձակալության 3 (երեք) տարի ժամկետով՝ հասարակական գործունեություն ծավալելու նպատակով:
2. Հողամասի վարձակալության տարեկան վճար սահմանել 20400/քսան հազար չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ: |