Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի» 11-րդ կետի դրույթները`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ՝ համաձայն N 10, N 15, N 22, N 33 և N 47 հավելվածների:
2.Մրցույթնանցկացնելումասինհայտարարությունը սահմանված կարգով հրապարակել«http://www.azdarar.am»հասցեումգտնվողՀայաստանիՀանրապետությանհրապարակայինծանուցումներիև համայնքի պաշտոնական համացանցային կայքերում, ինչպես նաև այն փակցնել համայնքապետարանիտեղեկատվականցուցատախտակին:
3.Թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: