Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Աիդա Մայիսի Մանուկյանի 2024 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 6652 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նահապետավան գյուղում Արմեն Սեդրակի Գրիգորյանին(ծնված 1961 թվականի մարտի 14-ին), Աիդա Մայիսի Մանուկյանին(ծնված 1968 թվականի հոկտեմբերի 25-ին), Անի Արմենի Գրիգորյանին(ծնված 1990 հունվարի 25-ին) և Ագապի Արմենի Գրիգորյանին(ծնված 1991 թվականի հունվարի 06-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նահապետավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 15-ի թիվ 1 որոշմամբ հատկացված, 08-086-0007-0023 կադաստրային ծածկագրով, 0․21391 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Նահապետավան 3-րդ փողոց, 1-ին փակուղի, 10 բնակելի տուն հասցեն: