Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի Գրադարաններ բաժնի ,,Այլ ընթացիկ դրամաշնորհներ’’ (4639) հոդվածում նախատեսված գումարից՝ 1995000 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել «Գրադարանային ծառայության բարելավում» ծրագրի համաֆինանսավորման գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |