Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 24 հոկտեմբերի 2022 թվականի N 179-Ն որոշումը , 2024 թվականի մայիսի 06-ին Արթիկի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին կազմված 2024 թվականի մայիսի 6-ի թիվ 1, թիվ 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 08-002-0040-0218 կադաստրային ծածկագրով, 0,0255 հեկտար մակերեսով, 2022 թվականի հունիսի 6-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06062022-08-0015 վկայականով փաստագրված հողամասը 1 410 000 (մեկ միլիոն չորս հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Էդգար Մկրտիչի Արղամանյանին (նույնականացման քարտ՝ 008293094, տրված՝ 2018 թվականի ապրիլի 6-ին,028-ի կողմից, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Նալբանդյան փողոց տուն 17) այդ հողամասում բնակելի կառուցապատման նշանակության շինություն կառուցելու համար: 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր և պարտավորեցնել գնորդին գույքի նկատմամբ իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: