Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 25-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-25042025-08-0228 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Լյովա Անուշավանի Սերոբյանի, Կարինե Հրաչի Գալոյանի, Աննա Լյովայի Սերոբյանի և Սամվել Լյովայի Սերոբյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 421-Ա որոշման «3․» կետում «շինություններ» բառից հետո ավելացնել «և 1986 թվականին կառուցված անավարտ շինություն(հացատուն)» բառերն ու թվերը: 2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: