Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2025 թվականի ապրլի 23-ի թիվ 05․1/05․8/8693-2025 գրությամբ ուղարկված առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հայց ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2013 թվականի փետրվարի 28-ի թիվ 45-Ա որոշումը առոչինչ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու պահանջով։
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին` հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին Արթիկ համայնքի շահերի պաշտպանության համար օրենքով սահմանված կարգով ձեռք բերել փաստաբանական ծառայություն։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու շահերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ներկայացնելու համար լիազորել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|