Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աճուրդային հանձնաժողովի/աճուրդի կազմակերպիչ/ աճուրդի արդյունքների մասին 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 1 եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող 1990 թվականին թողարկված VAZ 21063 մակնիշի /թափքի համարը` 2537853/ մարդատար ավտոմեքենան 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել Հայաստանի Հանրապետություն Արագածոտնի մարզ Արտենի գյուղ Դեմիրճյան փողոց տուն 13 հասցեի բնակիչ Գևորգ Մերուժանի Սարգսյանին:
2. Կնքել առքուվաճառքի պայմանագիր, ներկայացնել նոտարական վավերացման և պետական գրանցման: