Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի   1-ին, 4-րդ   և 6-րդմասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ 

համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի  04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «439752377 չորս  հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ» թիվը և բառերը փոխարինել «509821177 հինգ հարյուր ինը միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր յոթանասունյոթ» թվով  և բառերով: /Արթիկ քաղաքի Գրրիգոր Զոհրաբի, Աղաքարյան և Կամո փողոցների, ինչպես նաև Արևշատ բնակավայրի 3-րդ փողոցի, Հառիճ բնակավայրի 24-րդ փողոցի, Նահապետավան բնակավայրի 4-րդ փողոցի, Սարալանջ բնակավայրերի 11-րդ փողոցի տուֆ քարով սալապատման աշխատանքներ - 70068800 (յոթանասուն միլիոն վաթսունութ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/: 

2)Ոռոգում բաժնի 04.2.4 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «զրո» թիվը և բառերը փոխարինել «39080400 երեսունինը միլիոն ութսուն  հազար  չորս հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ/:

5) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «129097800 մեկ հարյուր քսանինը միլիոն իննսունյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «19948600 տասնինը միլիոն ինը հարյուր քառասունութ հազար վեց հարյուր» թվով և բառերով: 

6) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «109149200 մեկ հարյուր ինը միլիոն մեկ հարյուր քառասունինը հազար երկու հարյուր» Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner