Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ե․Չարենցի փողոց 5 հասցեում գտնվող շինությունները կառուցվել են Արթուր Սամվելի Աստոյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ե․Չարենցի փողոց 5 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, հիմք ընդունելով Արթուր Սամվելի Աստոյանի 2024 թվականի հունվարի 30-ի N648 դիմումը և 2023 թվականի նոյեմբերի 13-ի հաշվառմանչափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023MGDQ9B
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0043- կադաստրային ծածկագրով 0,00036 հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ե․Չարենցի փողոց 5 շինություն հասցեն: 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնք Արթիկ քաղաք Ե․Չարենցի փողոց 5 հասցեում գտնվող հողամասում կառուցված 3,6 քմ մակերեսով տարածքի պատը համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/: 3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռքբերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Արթուր Սամվելի Աստոյանին /ծնված՝ 1984 թվականի մայիսի 2-ին, անձնագիր՝ 012216818, տրված՝ 2020 թվականի հուլիսի 24-ին 028-ի կողմից/: 4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով: