Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հովածի 1-ին մասի 21-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ՙՄեծ Մանթաշ համայնքի ավագանու 2021թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,18449 հեկտար հողամասի նկատմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 29-Ա որոշան նախաբանի 3-րդ տողում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ» արտահայտությունից հետո ավելացնել «16-րդ» թիվը և տառերը:
2. Որոշման մեջ որպես 1-ին կետ ավելացնել հետևյալը. «1. Արթիկ շրջանային խորհրդի գործկոմի 1995թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանին վաճառված ավտոտնակների և տարածքի ցանկապատի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-079-0023-0002 կադաստրային ծածկագրով 0,18449 հեկտար հողամասի նկատմամբ վերականգնել Ազատ Երջանիկի Չոբանյանի անհատույց օգտագործման իրավունքը»:
3. Որոշման «1.»կետը փոխել «2.», «2.» կետը՝ «3.», «3.»կետը՝ «4.», «4.» կետը՝ «5.», «5.» կետը փոխել «6.», «6.» կետը «7.»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազատ Երջանիկի Չոբանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |