Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին թիվ 912-Ն որոշման 22.1-րդ կետով, հիմք ընդունելով Սեյրան Իլյիչի Սուքիասյանի 2024 թվականի հուլիսի 15-ի թիվ 3671 դիմումըՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Սարատակ գյուղում Սեյրան Իլյիչի Սուքիասյանին (ծնված 1967 թվականի հոկտեմբերի 16-ին)սեփականության իրավունքով պատկանող Սարատակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի N 5 որոշմամբ հատկացված հողատարածքում 1990 թվականին կառուցված 69․4608քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական և քանի որ հողամասում ինքնակամ կառույցը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետի վճարներ չգանձել։
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Իլյիչի Սուքիասյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|