Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՏԱԿ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 13 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՅՐԱՆ ԻԼՅԻՉԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին թիվ 912-Ն որոշման 22.1-րդ կետով, հիմք ընդունելով Սեյրան Իլյիչի Սուքիասյանի 2024 թվականի հուլիսի 15-ի թիվ 3671 դիմումըՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Սարատակ գյուղում Սեյրան Իլյիչի Սուքիասյանին (ծնված 1967 թվականի հոկտեմբերի 16-ին)սեփականության իրավունքով պատկանող Սարատակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 25-ի N 5 որոշմամբ հատկացված հողատարածքում 1990 թվականին կառուցված 69․4608քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական և քանի որ հողամասում ինքնակամ կառույցը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետի վճարներ չգանձել։ 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեյրան Իլյիչի Սուքիասյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌԱՖԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner