Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Ռիտա Արշակի Ասատրյանի 2024թվականի մարտի 14-ի N 1492 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Վաղարշակ Արշակի Աղաքարյանի (ծնված 1960 թվականի օգոստոսի 21-ին) Հայաստանի Հանրապետության Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1991թվականի մայիսի 14-ի թիվ 3 որոշմամբ հատկացված Արթիկ քաղաքի, Կոմիտաս թաղամասում նո․Ղ կվարտալի նո․1 հասցեում գտնվող 08-002-0084-0005 կադաստրային ծածկագրով 0,0600հա մակերեսով հողատարածքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, քաղաք Արթիկ, Մ․Մաշտոցի փողոց, 64 հողամաս հասցեն: 2․Հողամասում առկա է անավարտ շինություն։