Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմեն Թորոսյանի 2025 թվականի մարտի 18-ի թիվ 1615 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում Հուսիկ Վաշիկտոնի Թիկնիզյանին (ծնված 1969 թվականի օգոստոսի 25-ին) պատկանող, 2009 թվականի դեկտեմբերի 22-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման №1350994 վկայականով փաստագրված, 08-115-0022-0005 կադաստրային ծածկագրով, 0․12 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Փոքր Մանթաշ 1-ին փողոց 63 հողամաս հասցեն: