Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայկ Մելիքսեթի Հովսեփյանի (ծնված 1956 թվականի հունվարի 6-ին) 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N 5300 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Մելիքսեթ Սմբատի Հովսեփյանին (ծնված 1928 թվականի հունվարի 19-ին) և Ռոզա Աղասու Հովսեփյանին (ծնված 1928 թվականի հունվարի 7-ին) 1991 թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող 08-079-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,15350 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Մեծ Մանթաշ, 29-րդ փողոց, 22/1 հողամաս հասցեն: