Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետություն օրենքի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ․ Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վաղարշակ Արշակի Աղաքարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» N 1846-Ա որոշումը:
2․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում իրազեկման օրվան հաջորդող օրվանից: