Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՍՈՒՆԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սասունիկ Կարապետի Գևորգյանի 2025 թվականի մայիսի 15-ի 2652 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09180հա, որը օգտագործում է Սասունիկ Կարապետի Գևորգյանը: 0,09180հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը (ըստ օրենքի 2025 թվականի մայիսի 07-ի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան թիվ 6522, թիվ 6523), և Սասունիկ Կարապետի Գևորգյանի (ծնված 1958 թվականի օգոստոսի 28-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով

                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 10 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սասունիկ Կարապետի Գևորգյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,09180հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,09180հա հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սասունիկ Կարապետի Գևորգյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6f839316-1cb8-4e9c-9090-f702ab124efa



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner