Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 18-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18032025-08-0135 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, 2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սուսաննա Ռազմիկի Պետոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 90-Ա որոշման մեջ «1-ին փակուղու» փոխարեն գրել «2-րդ փակուղի»:
2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Սուսաննա Ռազմիկի Պետոյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: