Ս.թ օգոստոսի 15-ից-19-ը «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ծրագրի համակարգող Կ. Բզնունին, Բնապահպանական և սոցիալական երաշխիքների մասնագետ Գ. Միրզոյանը և մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ս. Անանյանը այցելեցին Շիրակի մարզի Արթիկ, Վարդաքար, Նահապետավան և Հառիճ համայնքներ:
Այցի նպատակն էր ուսումնասիրել նշված համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացված 300 հա վարելահողերի, 15 հա խոտհարքների և 190 հա արոտների բարելավման աշխատանքների արդյունքները: Նախապես կազմվել են հարցաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան հարցումների միջոցով շահառու տնային տնտսություններից ճշտել իրականացված աշխատանքների որակը, նրանց ազդեցությունը բերքատվության, հողի որակի բարելավման վրա, ինչպես նաև պարզել աշխատանքի ընթացքում առաջացած բնապահպանական և սոցիալական ռիսկերի և կատարված աշխատանքների ազդեցությունը շահառուների սոցիալական վիճակի վրա: Փորձագետների խումբը օգոստոսի 15-ից 19-ը ուսումնասիրեց Արթիկ, Հառիճ, Նահապետավան և Վարդաքար համայնքների արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի առկա վիճակը, հանդիպեց Ծրագրում ընդգրկված բազմաթիվ շահառուների, ովքեր իրականացնում էին բերքահավաքի, խոտհունձի աշխատանքներ, արածեցնում էին իրենց խոշոր և մանր եղջերավոր անասուններին: Հարցազրույցների և հարցաթերթիկների լրացման ընթացքում նրանց մեծամասնությունը ընդգծեց Ծրագրի կարևորությունը և օգտակարությունը: Շահառուները փաստեցին, որ հողաբարելավման աշխատանքների արդյունքում որոշակի չափով ավելացել է բերքատվության մակարդակը, բարելավվել է արոտավայրերի և խոտհարքների վիճակը, որոշակի չափով ավելացել է անասունների մթերատվությունը: |