Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Գոռ Ռաֆիկի Երիցյանի 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 546 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2007 թվականի հուլիսի 11-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05092024-08-0031 վկայականով փաստագրված, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց, 21 շենք, 32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվություն կատարել Գոռ Ռաֆիկի Երիցյանի ընտանիքին հետևյալ կազմով. 1) Գոռ Ռաֆիկի Երիցյան (նույնականացման քարտ` 013638796),
2) Կարինե Լևոնի Մատինյան (նույնականացման քարտ` 008508632),
3) Վահե Գոռի Երիցյան (նույնականացման քարտ` 012420543),
4) Տաթևիկ Գոռի Երիցյան (նույնականացման քարտ` 012534301)։
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա :
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |