Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած անձ՝ քաղաքացի Արա Ալբերտի Գաբրիելյանը, իր դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 41<29քառակուսի մետր արտաքին մակերեսովհասարակական նշանակության խանութը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /գյուղ՝ Նոր Կյանք/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-087-0032-0022 կադաստրային ծածկագրով 0,01271 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Արթիկ համայնքի սեփականությունը համարված 41,29 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության խանութը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-087-0032-0022 կադաստրային ծակագրով 0,01271 հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 24052022-08-0036, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Արթիկ համայնք, գյուղ Նոր Կյանք, 10-րդ փողոց 20/2) գնման նախապատվության իրավունքով, փողոց 22/1) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով 390220(երեք հարյուր իննսուն հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ վաճառքի գնով օտարել կառուցապատողին՝ քաղաքացի` անձ Արա Ալբերտի Գաբրիելյանը /ծնված 31 մարտի 1990թվականին, անձնագիր AR0227143, տրված 21 մարտի 2017թվականին/:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.
1)Որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ |