Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրի 08-030-0011-0020, 08-030-0011-0020-001, 08-030-0127-0003, 08-030-0130-0061, 08-030-0130-0024, 08-030-0145-0013 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում է Արամ Արտուշի Ավետիսյանին: Արամ Արտուշի Ավետիսյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված անշարժ գույքերի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները, որի արդյունքում գոյացել էր անշարժ գույքի հարկի գծով պարտք 49649 (քառասունինը հազար վեց հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ` ներառյալ հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2025 թվականի փետրվարի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արամ Արտուշի Ավետիսյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արամ Արտուշի Ավետիսյանի բացակայությամբ: Միաժամանակ մինչև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի լսումների անցկացումը Արամ Արտուշի Ավետիսյանի կողմից վճարվել է անշարժ գույքերի հարկի գծով գոյացած պարտքն ամբողջությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Արամ Արտուշի Ավետիսյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրի 08-093-0138-0105, 08-093-0014-0015, 08-093-0014-0015-001, 08-093-0136-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտականությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: 2. Որոշման օրինակը ուղարկել Արամ Արտուշի Ավետիսյանին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: