Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 385
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1478-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2025 թվականի N 1478-Ա

ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն և 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 139-Ա որոշումները, N ԱԹ-ԵՏ/ԵՆԿ-ԱՀ 01-06/23 նվիրաբերության պայմանագրի  1.2. կետը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)»  բաժնի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»   (4819) հոդվածում նախատեսված գումարից՝ 6147450 (վեց միլիոն մեկ հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես նվիրաբերություն հատկացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»   հասարակական կազմակերպությանը՝  համաձայն «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի), Արթիկի համայնքապետարանի և Գյումրու  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» եռակողմ փոխըմբռման հուշագրի հիման վրա կնքված պայմանագրի, որպես ծրագրի համաֆինանսավորման գումար: 
  2. Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»  հասարակական կազմակերպությանը ներկայացնել հաշվետվություն կատարված ծախսերի վերաբերյալ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner