Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին՝ Որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Արթիկի Միսաք Մանուշյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |