Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ, 08-014-0122-0131 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 2,76958 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ 3-րդ մասերի ,4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի թիվ 114-Ն որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 03-ին Արթիկի համայնքապետարանում կայացած գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասի մրցույթի արդյունքների վերաբերյալ մրցույթային հանձնաժողովի կողմից կազմված 2024 թվականի դեկտեմբերի 03-ի թիվ 1 արձանագրությունը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող, 2023 թվականի հունիսի 11-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N11062024-08-0020 վկայականով փաստագրված, 2,76958 հեկտար մակերեսով,գյուղատնտեսական նպատակային նշանակության,արոտավայր գործառնական նշանակության հողատարածքը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով , 25 տարի ժամկետով, 34000 /երեսունչորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով , վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից Գրիգոր Կարապետի Վարդանյանին /նույնականացման քարտ՝ 009757683, տրված 2017 թվականի դեկտեմբերի 9-ին 013-ի կողմից, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 15 շենք բնակարան 4/։

2․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

3․Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳՅՈՒԼՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner