Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 237
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ, 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԻՆԵ ԿՈԼՅԱՅԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՍԼԱՎԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԶԱ ՍԼԱՎԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարինե Կոլյայի Ասատրյանի 2025 թվականի ապրիլի 27-ի 1951 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղում գտնվող 08-046-0018-0010 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,11054հա, որը օգտագործում է Կարինե Կոլյայի Ասատրյանը, Գագիկ Սլավիկի Ասատրյանը և Ռոզա Սլավիկի Ասատրյանը: 0,11054հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք 1991 թվականի ապրիլի 16-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ), և Կարինե Կոլյայի Ասատրյանի (ծնված 1961 թվականի մարտի 10-ին), Գագիկ Սլավիկի Ասատրյանի (ծնված 1985 թվականի մայիսի 27-ին) և Ռոզա Սլավիկի Ասատրյանի (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 12-ին) բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Լեռնակերտ գյուղում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Լեռնակերտ, 9-րդ փողոց, 10 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ գյուղի 9-րդ փողոց, 10 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարինե Կոլյայի Ասատրյանի, Գագիկ Սլավիկի Ասատրյանի և Ռոզա Սլավիկի Ասատրյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,11054հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,11054հա հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3․Հողամասում առկա է 2001 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններ: 4.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 5.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Կոլյայի Ասատրյանին, Գագիկ Սլավիկի Ասատրյանին և Ռոզա Սլավիկի Ասատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   Նարեկ Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝246c6a70-0621-44ed-be5f-cfe5337489b7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner