Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հաբեթ Արտաշեսի Յուզբաշյանի 2025 թվականի հունվարի 9-ի թիվ 75 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Հաբեթ Արտաշեսի Յուզբաշյանին (ծնված՝ 1988 թվականի փետրվարի 18-ին) պատկանող, 2024 թվականի նոյեմբերի 4-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված(գրանցամատյան թիվ 5283), 08-002-0153-0305 կադաստրային ծածկագրով, 0,025հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 21/1 հողամաս հասցեն: