Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի 08-102-0210-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում Է Ռազմիկ Կայծակի Բադալյանին: Ռազմիկ Կայծակի Բադալյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքերի համար վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը, որի արդյունքում գոյացել է անշարժ գույքերի հարկի գծով պարտք՝ 87346 /ութսունյոթ հազար երեք հարյուր քառասունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի սեպտեմբերի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցման օրինակը փոստային առաքմամբ ուղարկվել է Ռազմիկ Կայծակի Բադալյանին, որը հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան «մահացած» նշմամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և հիմք ընդունելով Ռազմիկ Կայծակի Բադալյանի մահվան փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Ռազմիկ Կայծակի Բադալյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի 08-102-0210-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտականությունների արդյունքում գոյացած պարտքի գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կարճել: