Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ  Է` 
 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքիավագանու 2022 թվականի  հոկտեմբերի 24-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից աճուրդային եղանակով  Աբովյան  փողոց 6/7  հասցեում  գտնվող  0,0255հա մակերեսով հողատարածքը օտարելու  և օտարման  մեկնարկային  գին  հաստատելու  մասին>> թիվ  179-Ն որոշումը: 
 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:  |