Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է `
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում <<Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ>> հասարակական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ:
2. <<Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խումբ>> հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին մասնակցելու և հասարակական կազմակերպության ստեղծման հետ կապված օրենքով սահմանված գործառույթներ իրականացնելու համար լիազորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային պատասխանատու Մերուժան Հարեյանին: |