Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0027-0007, 08-002-0027-0007-001, 08-002-0032-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերը սեփականության իրավունքով պատկանում են Բելա Վալերիկի Ավետիսյանին: Բելա Վալերիկի Ավետիսյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքերի համար վճարման ենթակա անշարժ գույքերի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքերի հարկի գծով պարտք՝ 40080 (քառասուն հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Բելա Վալերիկի Ավետիսյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և լսումներն անցկացվել են պատշաճ ծանուցված Բելա Վալերիկի Ավետիսյանի բացակայությամբ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1. Բելա Վալերիկի Ավետիսյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի 08-002-0027-0007, 08-002-0027-0007-001, 08-002-0032-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 40080 (քառասուն հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը: 2.Որոշման օրինակը ուղարկել Բելա Վալերիկի Ավետիսյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսյա ժամկետում: 5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը: