Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի, Արթիկ համայնքի, Հոռոմ գյուղի բնակիչ Լյովա Անուշավանի Սերոբյանի 2025 թվականի մարտի 5-ի թիվ 1309 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 11 հասցեում գտնվող 08-067-0053-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,14169հա, որը Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (հիմք՝1991թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N1 որոշում) և Լյովա Անուշավանի Սերոբյանի, Կարինե Հրաչի Գալոյանի, Աննա Լյովայի Սերոբյանի և Սամվել Լյովայի Սերոբյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի ա) ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում գտնվող,08-067-0053-0002 կադաստրային ծածկագրով, 0,14169հա մակերեսով հողամասին և ամրակայված շենք-շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Հոռոմ 12-րդ փողոց 11 բնակելի տուն հասցեն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ 12-րդ փողոց 11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյովա Անուշավանի Սերոբյանի(ծնված 1961 թվականի հոկտեմբերի 24-ին), Կարինե Հրաչի Գալոյանի(ծնված 1966 թվականի նոյեմբերի 14-ին), Աննա Լյովայի Սերոբյանի(ծնված 1986 թվականի նոյեմբերի 22-ին) և Սամվել Լյովայի Սերոբյանի (ծնված 1988 թվականի դեկտեմբերի 18-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,14169հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,14169հա մակերեսով հողամասի և նույն հողամասում կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 3. Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: 4. Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լյովա Անուշավանի Սերոբյանին, Կարինե Հրաչի Գալոյանին, Աննա Լյովայի Սերոբյանին և Սամվել Լյովայի Սերոբյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: