Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով, հիմք ընդունելով Բագրատ Սամսոնի Պողոսյանի 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 4689 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Բագրատ Սամսոնի Պողոսյանին(ծնված՝ 1962 թվականի դեկտեմբերի 26-ին ) պատկանող, 2025 թվականի օգոստոսի 11-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով փաստագրված(գրանցամատյան թիվ 4700), 70,9 քառակուսի մետր մակերեսով բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք քաղաք Արթիկ Անկախության փողոց 40 շենք 23 բնակարան հասցեն: